ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Որևէ մեկի մտքով չի անցնում տոնել իր պետության կապիտուլյացիայի օրը

Որևէ մեկի մտքով չի անցնում տոնել իր պետության կապիտուլյացիայի օրը
07.05.2025 | 17:04

Ճապոնիան իր կապիտուլյացիան ստորագրեց 1945 թ. սեպտեմբերի 2-ին:

Ֆրանսիան իր կապիտուլյացիան ստորագրեց 1940թ. հունիսի 22-ին:

Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Իտալիայի և շատ այլ պետությունների պատմության մեջ առկա է կապիտուլյացիա հասկացությունը: Սակայն, ոչ մի պետություն իր կապիտուլյացիան պաշտոնապես չի տոնում, կապիտուլյացիայի օրվան ոչ աշխատանքային օրվա կարգավիճակ չի տալիս: Ինչ էլ լինի, ազգային, բարոյական, հոգեբանական, դաստիարակչական տեսանկյունից կապիտուլյացիայի օր տոնելն առնվազն տարօրինակ է:

Սակայն...

Պարզվում է` Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը մայիսի 8-ին չի աշխատելու: Պատճառը` «նացիոնալ-սոցիալիզմից ազատագրվելու 80-ամյակն է»: Իրականում` Արևմտյան Եվրոպայում ընդունված է Գերմանիայի կապիտուլյացիան տոնել մայիսի 8-ին: Լավ, ենդադրենք` Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը կամ Իսպանիան տոնում են այդ օրը: Վերջիններս տուժել են ֆաշիստական Գերմանիայից, հետևաբար` նրանց տոնը տրամաբանության մեջ է: Բա, Գերմա՞նիան:

Ըստ հանրամատչելի տեղեկությունների, մայիսի 8-ը տոն և ոչ աշխատանքային օր էր համարվում 1950-1966թթ. Արևելյան (Խորհրդային) Գերմանիայում: Այսինքն, այսօրվա Գերմանիայում այսպիսի տոն կամ սգո օր չկա: Եվ, եթե այդպես է, ապա ստացվում է, որ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը մայիսի 8-ը հայտարարելով ոչ աշխատանքային օր, փաստացի դեմ է արտահայտվում Գերմանիայում գործող սահմանադրական կարգին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ